Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Նոյեմբերյանի սահմանագոտին


Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ գյուղերի բնակիչները հայտնեցին, որ հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը  Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է  Ոսկեվանի, Բաղանիսի, Ոսկեպարի պաշտպանական դիրքերը։ Մեր  տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժի  գնդակոծությունը Ոսկեվանի դիրքերի ուղղությամբ սկսվել է գիշերվա ժամը 3-ին, այն շարունակվել է մինչեւ ժամը 0530-ը։ Ոսկեպարի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական գնդակոծությունը տեւել է մինչեւ առավոտ։ Հայ սահմանապահները  պատասխան կրակ են  արձակել։

Հրապարակվել է։ 07:36 30/10/2019