Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ադրբեջանական զինուժը 2 զոհ, 5 վիրավոր ունի


Հայտնել ենք, որ այսօր ժամը 12 30 –ի սահմաններում ադրբեջանական զինուժը Տավուշի սահմանային դիրքերից մեկը գրավելու փորձեր է  արել, սակայն  ետ է մղվել։  ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ  հայկական կողմը կորուստներ չունի։ 

Ադրբեջանի ՊՆ-ին հաղորդագրություն է տարածել , թե  իբր  Հայաստանի զինուժը Ադրբեջանի Թովուզի շրջանի  սահմանային հատվածում հրետանային կայանքներից  հրետակոծել է  ադրբեջանական դիրքերը։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել  է, որ  ադրբեջանական զինուժը 2 զոհ, 5 վիրավոր ունի։

Հրապարակվել է։ 13:46 12/07/2020