Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները Տավուշի սահմանային դիրքը գրավելու փորձեր են արել, սակայն ետ են մղվել


ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է « Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»:

«Տեսանկյուն»-Ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատերերից ոմանք գրել են,որ Աստված առողջություն տա իրենց  վիրավոր զինծառայողներին, ինչից կարելի է կարծել, որ  վերոհիշյալ հարձակման հետեւանքով ադրբեջանական զինուժից վիրավորներ կան։

Հրապարակվել է։ 13:21 12/07/2020