Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Աղստեւ գետն ընկած Դիլիջան քաղաքի բնակչի որոնողական աշխատանքները շարունակվում են

Մայիսի 9-ին Դիլիջան քաղաքի Թախտա թաղամասի  41-ամյա բնակիչը  <<ՎԱԶ-21015>>  մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը:  Որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, քանի որ վերջին օրերի հորդ անձրեւներից գետը շատ վարարած է, այն քշել-տարել է ավտոմեքենան։

Հրապարակվել է։ 04:54 11/05/2020