ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Աղստեւից դուրս է բերվել Դիլիջանի բնակչի դին(լուսանկարներ)


Մայիսի 9-ին  Դիլիջան քաղաքի  Թախտա թաղամասի 41-ամյա բնակիչ Ժիրայր Աղաջանյանը իր վարած <<ՎԱԶ-21015>> մակնիշի ավտոմեքենայով Հաղարծին գյուղի վարչական տարածքում ընկել էր Աղստեւ գետը։ 2 օր նրան որոնում էին, սակայն որոնողական աշխատանքներին խանգարում էր վարարած Աղստեւը։  Հաղարծնի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանը հայտնեց, որ որոնողական աշխատանքներին մասնակցում էին  փրկարարներ, Ժիրայր Աղաջանյանի հարազատները, ընկերները, Հաղարծնի բնակիչներ։ Մայիսի 11-ին ավտոմեքենան եւ դրա մեջ՝ Ժիրայր Աղաջանյանի մարմինը հայտնաբերվել են  գետի այն հատվածում, որը մեքենայի գետն ընկնելու տեղից  մոտ 350 մ ներքեւ է գտնվում։ Գեւորգ  Թամրազյանը հայտնեց, որ ավտոմեքենան գետից հանելու գործում  Տավուշի նախկին փոխմարզպետ Լեւոն Սարգսյանի միջնորդությամբ  մեծ աջակցություն են ցուցաբերել Իջեւանի <<Իջեւանատուն>> ՓԲԸ-ի աշխղեկ Միշա Սարգսյանը, ավագ աշխղեկ Գեւորգ Խուդավերդյանը, աշխատանքներն իրականացրել է  կռունկավար Ֆելիքսը։ Հաղարծին գյուղի բնակիչները հայտնեցին գյուղի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանի կատարած մեծ աշխատանքը, ով 2 օր շարունակ  պայքարում էր  խնդիրը լուծելու համար, նաեւ այդ գործում իր անձնական միջոցներից ներդրումներ կատարելով։



Հրապարակվել է։ 13:50 11/05/2020