Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Արճիս գյուղում այրվել է մոտ 2000 քմ, Չինարի գյուղում՝ 1500 քմ խոտածածկ տարածք


Հուլիսի 6-ին, ժամը 16։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին ծառի ճյուղը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարները ծառի կոտրված ճյուղը (մոտ 5 մ) հեռացրել են երթևեկելի հատվածից:

Հուլիսի 5-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 4000 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ մոտ 10 հա, Սուրենավան գյուղում՝ 2000 քմ, Գինեվետ գյուղում՝ մոտ 2 հա, Նորաբաց գյուղում՝ 5000 քմ,

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 200 քմ,

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 25 հա, Կապան քաղաքում՝ 5 հա, 300 քմ, Մեղրի քաղաքում՝ 25 հա, Շաքի գյուղում՝ 1500 քմ,

Տավուշի մարզի Արճիս գյուղում՝ մոտ 2000 քմ, Չինարի գյուղում՝ 1500 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 

Հրապարակվել է։ 06:00 07/07/2020