Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Արծվաբերդ գյուղի «Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է


Նոյեմբերի 8-ին, ժամը 06:25-ին հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 8 փրկարար ծառայող և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Ներքին Կարմիր Աղբյուրի հենակետից՝ 7, Այգեպարի՝ 5, Չինարիի՝ 5, Մովսեսի՝ 6, Չորաթանի՝ 6 և Պառվաքարի՝ 10 փրկարար ծառայող:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 11:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածքԴեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիր Աղբյուրի, Այգեպարի, Չորաթանի հենակետերից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ բնակավայրին պատկանող «Քոլագիր» կոչվող հանդամասին հարակից` «Կեռի յալ» հանդամասում:

Նույն օրվա ժամը 17:50-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 15 հա անտառածածկ տարածքՌելիեֆի բարդության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:  Ընդհանուր առմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 56 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 21 աշխատակից: Անտառտնտեսության 3 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն:

 Նոյեմբերի 7-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. առկա են եղել ծխացող օջախներ:


Հրապարակվել է։ 08:21 08/11/2019