Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Արծվաբերդում տրակտորը շրջվել է, զինծառայող եղբայրներից մեկը մահացել է, մյուսը` վիրավորվել


Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել  Տավուշի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի «Թագավորանց» կոչվող թաղամասում տրակտոր է շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները «DT-75» մակնիշի թրթուրավոր տրակտորի տակից դուրս են բերել ուղևոր, 37-ամյա Կարեն Բաբասյանին, ով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն, իսկ վարորդ, 30-ամյա Հակոբ Բաբասյանին տրակտորի միջից դուրս են բերել հրշեջ-փրկարարները և նրան մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Բերդի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս տեղափոխվել են նշված բժշկական կենտրոն, որտեղ Հ. Բաբասյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Պարզվել է, որ մահացածն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են: 

Հրապարակվել է։ 13:22 28/06/2020