Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է


Փետրվարի 24-ին, ժամը 02:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ավտոդպրոցի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:54-ին, մարվել՝ 03:02-ին: Իջևանյան փողոցի սկզբնամասում ամբողջությամբ այրվել է «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան:

Հրապարակվել է։ 17:42 25/02/2020