Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է


Մարտի 19-ին, ժամը 11:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վոլոդյա Չ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:09-ին, մարվել՝ 12:26-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Հրապարակվել է։ 15:10 19/03/2020