Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ավտոմեքենաները Նոյեմբերյանում բախվել են, մասնակի այրվել


Այսօր՝ մայիսի 12-ին, ժամը 1330-ի սահմաններում  Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, միջպետական  ավտոճանապարհին բախվել են Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղի բնակչին  պատկանող  «Վիլիս» եւ Իջեւանի բնակչին պատկանող  «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները։ Դրանց  բախումից  հրդեհ է բռնկվել, մեքենաները  մասամբ  այրվել  են։  Նոյեմբերյան ի հրշեջները հրդեհը  մարել են։ Պատահարի հետեւանքով ավտոմեքենաներին նյութական վնաս է պատճառվել, տուժածներ չկան։ Ճանապարհատրանսպորտային  պատահարի  վերաբերյալ  քննություն է կատարվում։

Հրապարակվել է։ 15:41 12/05/2019