Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Այգեհովիտ գյուղում ամբողջությամբ այրվել է «Opel Vectra» ավտոմեքենա

Հոկտեմբերի 1-ին, ժամը 01:11-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ 02:06-ին:

Այգեհովիտ համայնքի 34-րդ փողոցում «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

 

Հրապարակվել է։ 07:23 01/10/2019