+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը


Օգոստոսի 18-ին, ժամը 18։31-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 117 հասցեում այրվում է ավտոմեքենա:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Nissan Mikra» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Արշակ Ն) շարժիչի հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:41-ին, մարվել՝ 18:55-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։ 

Հրապարակվել է։ 10:29 20/08/2020