Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բաղանիս գյուղում բեռնատարներ են բախվել, վարորդներից մեկը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց


Հունիսի 11-ին, ժամը 17:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղանիս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են բեռնատարներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բաղանիս հատվածի 14-րդ կմ-ին բախվել են կցորդիչով «Howo» մակնիշի (վարորդ՝ Նորիկ Ա) և «Volvo» մակնիշի (վարորդ՝ Դենիս Ս, ՌԴ քաղաքացի) բեռնատարները:

Դենիս Ս-ն հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

 


Հրապարակվել է։ 17:28 11/06/2020