Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բաղանիսցին երկրորդ անգամ է սահմանագոտում անասունների կորուստ ունենում

Անցած կիրակի օրը՝  նոյեմբերի 24-ին Տավուշի մարզի  Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանամերձ Բաղանիս գյուղի վարչական տարածքում, միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար  հատվածի  հարեւանությամբ,  սահմանագոտու  հայկական պաշտպանական հենակետերի հարեւանությամբ  ականապատ տարածքում են հայտնվել Բաղանիսի բնակիչ Սուրիկ Ալեքսանյանի կովը եւ մոզին։ Խոշոր եղջերավոր  անասունները հակահետեւակային ականների պայթյունից վիրավորվել են։ Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը  հայտնեց, որ վիրավոր անասուները ականապատ գոտուց դուրս են բերվել, հետո ՝ անասնատիրոջ կողմից  հարկադիր մորթի ենթարկվել։  Բաղանիսի բնակիչները համագյուղացի Ս Ալեքսանյանին օգնելու նպատակով այդ անասուների  միսը  փոքր կտորներով  գնել են։ Ն Սահակյանը հայտնեց, որ Սուրիկ Ալեքսանյանը եւ նրա որդիները զբաղվում են անասնապահությամբ։  Սահմանամերձ Բաղանիս եւ հարեւան Ոսկեպար գյուղերի որոշ  անասնատերեր  իրենց խոշոր եղջերավոր անասունները թողնում  են առանց հսկողության, անասուները  պարբերաբար հայտնվում են սահմանամերձ, վտանգավոր գոտում, ականների պայթյուներից վնասվածքներ  են ստանում։ Երկու տարի առաջ Սուրիկ Ալեքսանյանը  սահմանագոտում կրկին կովերի  կորուստ է ունեցել։  2017թ ապրիլի 8-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել   Բաղանիս գյուղի սահմանամերձ «Ջրովքեր» տեղամասի վրա, գնդակոծությունից   սատկել էին   Սուրիկ   Ալեքսանյանի 3 կովը: 

Հրապարակվել է։ 07:59 27/11/2019