Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բագրատաշենի տարածքում բախվել են 72-ամյա վարորդի «ՎԱԶ 2107»-ն ու 26-ամյա վարորդի Opel-ը. կա վիրավոր (ֆոտո)

Տավուշի մարզում  հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։40-ի սահմաններում Բագրատաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ՝ 72-ամյա Իվան Սավայեւիչի վարած ՎԱԶ 2107 մակնիշի եւ Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Արեն Առաքելյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Ի. Սավայեւիչի մեքենայի  ուղեւոր՝ Հաղթանակ գյուղի բնակիչ, 53-ամյա Անժելա Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

 

Հրապարակվել է։ 14:30 06/07/2020