Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բարեկամավան գյուղում այրվել է անասնագոմ, ավանակ է սատկել

Նոյեմբերի 23-ին, ժամը 06:03-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է անասնագոմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:03-ին, մարվել՝ 09:24-ին:

Ամբողջությամբ այրվել է 3-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմը՝  մոտ 50 քմ: Սատկել է մեկ ավանակ:

Հրապարակվել է։ 10:00 23/11/2019