Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բազմաբնակարան շենքը ՝ վթարային


Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղը 2016թ սեպտեմբերից մաս է  կազմում Խոշորացված Այրում համայնքի։ Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ   Բագրատաշենում գտնվող բազմաբանակարան շենքերից մեկը՝ երկհարկանի  կառույց,  գտնվում է  վթարային վիճակում։  Շենքը կառուցվել է  1960-ական թվականներին։ Այնտեղ  բնակարանային տարածք ունի 7 ընտանիք, սակայն բնակարանների տերերի մի մասը  ներկայումս  բնակվում  է արտերկրում,  շենքում այժմ  փաստացի բնակվում  է 3 ընտանիք։ Շենքի բնակարանները սեփականաշնորհված են, հանդիսանում  են այնտեղ բնակվողների սեփականությունը։  Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ  այդ շենքում բնակվողները սոցիալապես անապահով, կարիքավոր ընտանիքներ են, նրանց մեջ կան առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձինք։  Տարիներ շարունակ շենքի տանիքի  ծածկի  ազբոշիֆերի ծածկը վնասված է,  բնական տեղումներից  հետո ջուրը վնասված կտուրից  լցվել  է տանիք եւ վնասել  շենքի պատերը։  Բազմաբնակարան շենքի արտաքին պատը, որ կառուցված սրբատաշ  քարից, կանգուն է, սակայն  շենք լցվող  անձրեւաջրերի պատճառով  շենքի կողային պատերից մեկը  քանդվել է։  Այրում  համայնքի ղեկավարն ասաց, որ  շենքի բնակիչները շարունակում  են բնակվել  վթարային շենքում։  Այրումի համայնքապետարանը պատրաստ է վթարային շենքի վերանորոգման գործին  աջակցել  շինանյութով, սակայն շենքի տանիքը փոխելու, շենքը հիմնանորոգելու համար ֆինանսական հնարավորություններ չունի։  Այրումի համայնքապետարանը վթարային շենքի  խնդրի կապակցությամբ դիմել  է  Տավուշի մարզպետարան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն։

Հրապարակվել է։ 12:20 18/06/2020