Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդ համայնքի Տավուշ գյուղում այրվել է 300 կգ անասնակեր(տեսանյութ)

Փետրվարի 11-ին, ժամը 12:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդ համայնքի Տավուշ գյուղի «Կապի տակ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:40-ին, մարվել՝ 14:05-ին:

Այրվել են մոտ 300 կգ կուտակած անասնակեր և գոմաղբ՝ մոտ 2 տոննա:

Հրապարակվել է։ 18:35 12/02/2020