Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդ քաղաքի մոտ գտնվող «Սային» հանդամասում հրդեհ է բռնկվել


Հունվարի 31-ին, ժամը 07:30-ին դեպքի վայր է մեկնել 20 փրկարար ծառայող:

Նշենք, որ հունվարի 30-ին, ժամը 21:36-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մոտ գտնվող «Սային» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել, հանդամասի տարբեր հատվածներ հրկիզվել են:

Ժամը 22:27-ին տեղեկություն է հաղորդվել, որ մթության և բարդ ռելիեֆի պատճառով հնարավոր չէ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել, տարածման վտանգ չկա, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: 

Հրապարակվել է։ 08:22 31/01/2020