Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդ քաղաքում այրվել է 5000 քմ խոտածածկ տարածք

 

Մարտի 23-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ,

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 400 քմ,

Արարատի մարզի Նոր Խարբերդ-Մարմարաշեն ավտոճանապարհին՝ 8000 քմ, Մասիս քաղաքում՝ 700 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 1500 քմ,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ մոտ 2 հա,

Կոտայքի մարզի Կարենիս գյուղում՝ մոտ 300 քմ,

Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ 2000 քմ,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 5000 քմ, 

Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ մոտ 300 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 

Հրապարակվել է։ 09:54 25/03/2020