Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդ քաղաքում մասամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

Փետրվարի 10-ին, ժամը 12:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ալիխանյան փողոցում այրվում է տուն: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալիխանյան փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:39-ին, մարվել՝ 13:05-ին: Մասամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 70 քմ):

 

Հրապարակվել է։ 10:48 10/02/2020