ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդավանում այրվել է մոտ 70 հակ անասնակեր(Տեսանյութ)


Սեպտեմբերի 12-ին, ժամը 09։11-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 24-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:54-ին, մարվել՝ 10:10-ին: Այրվել են մոտ 70 հակ անասնակեր, և ջերմահարվել՝ անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը:

Հրապարակվել է։ 08:50 14/09/2020