Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերքաբերի դիրքերում վիրավորվածը ոչ թե ժամկետային, այլ տեղացի պայմանագրային զինծառայող է

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է. «Այսօր ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայնքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»։


Բերքաբերից տեղեկացանք, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։ Գյուղի ներքեւում ադրբեջանական կրակոցից  թեւից վիրավորվել է 37-ամյա Արթուր Արզումանյանը, որը Բերքաբերի բնակիչ է, պայմանագրային զինծառայող։ Նա տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղից կտեղափոխվի Երեւանի զինվորական հոսպիտալ։

Հրապարակվել է։ 11:30 11/01/2020