Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Չինարեցիները դեպքից շվարած են


 Հունվարի  22-ին  1990թ ծնված   կնոջ մահվան դեպք է  արձանագրվել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում, սպանության հոդվածով քրեական գործ է հարուցվել, կնոջը ամուսինը ձերբակալվել է։ Ձերբակալվածը բարձրագույն կրթություն ունի, ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական  ինստիտուտը, 10 տարի եղել  է Չինարիի համայնքապետարանի աշխատող, համայնքների խոշորացումից հետո, 2016թ -ից եղել է  Չինարիի մշակույթի տան  աշխատող։ Չինարեցիները  կատարված դեպքից շվարած են, չեն ուզում հավատալ, որ համագյուղացին կարող էր խեղդամահ անել իր կնոջը։ Այդ ընտանիքում 3 փոքրահասակ երեխա կա՝ 3 ու 8 տարեկան աղջիկներ եւ 5 տարեկան տղա։

Հրապարակվել է։ 13:56 23/01/2020