Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Չինարի գյուղում այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ

 

Փետրվարի 15-ին, ժամը 12:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղում այրվում է խոտածածկույթ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դեղձուտ թալա» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:51-ին, մարվել՝ 17:18-ին: Այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ:

 

Հրապարակվել է։ 07:58 18/02/2020