Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Չինարիում և Չորաթանում հայտնաբերված արկերը վնասազերծվել են. ՊՆ խոսնակ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են հետազոտական աշխատանքները Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հուլիսի 24-ին աշխատանքների արդյունքում Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։ Ընդ որում՝ Չորաթանում հայտնաբերված արկը շրապնել պարունակող զինամթերք է, որն, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ:

Հայտնաբերված չպայթած զինամթերքը տեղափոխվել են անվտանգ վայր և ոչնչացվել:

վուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որով կոչ է արել տավուշցիներին զերծ մնալ կիրակի օրը Վարդավառն ավանդական կերպով նշելու սովորույթից։

«Հարգելի տավուշցիներ, Տավուշի մարզում ամենասիրելի տոներից մեկը` Վարդավառը, նշվելու է վաղը` կիրակի օրը: Ցավոք սրտի, այս տարի այն չենք կարող նշել ավանդական ձևով:

Հիշեցնում և կոչ ենք անում խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:

Հայտնում ենք նաև, որ Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:

Միայն մեր բարձր պատասխանատվության և անվտանգության սահմանված կանոնների պահպանման շնորհիվ մենք կարող ենք վերադառնալ նախկին ապրելակերպին` չմեծացնելով կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը»,- նշված է հայտարարությունում: 

 

Հրապարակվել է։ 10:42 27/07/2020