Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Չինչինի գյուղապետարանը հրդեհի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքի համար աջակցություն է հայցում(լուսանկարներ)

Չինչինի գյուղապետարանը Ֆեյսբուքում հետեւյալ  հայատարարությունն է տարածել« Սույն թվականի օգոստոսի 10-ին Չինչին գյուղում ամբողջությամբ այրվել է Ալբերտ Համլետի Գյոզալյանի բնակելի տունը։ Յոթ մարդ մնացել է անօթևան՝ զուրկ ապրուստի տարրական հնարավորություններից։ Չինչինի գյուղապետարանը կազմակերպել է դրամահավաք ՝ ծայրահեղ ծանր իրավիճակում հայտնված բազմազավակ ընտանիքի կացության հարցը լուծելու համար։ Միևնույն ժամանակ խնդրում ենք տրամադրել հագուստ 12,10,10 տարեկան 3 տղաների և 13տ աղջիկ երեխայի համար։ Բոլոր նրանք, ովքեր Չինչին գյուղում ունեն վաճառքի տուն, խնդրում ենք կապ հաստատել Չինչինի գյուղապետարանի հետ 093691749 հեռախոսահամարով» ։


Հրապարակվել է։ 10:46 11/08/2019