Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Չորս զոհ՝ Այգեձոր-Արծվաբերդ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով

Փետրվարի 24-ին, ժամը 12.00-ին, Այգեձոր-Արծվաբերդ ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2107»-ի 46-ամյա վարորդ Համբարձում Աբրահամյանը տեղում մահացել է, իսկ յոթ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 76-ամյա Ամալյա Գրիգորյանը, 26-ամյա Անի Ապերյանը և 1-ամյա Անգելինա Աղասյանը մահացել են:

Կատարվում է քննություն։


Հրապարակվել է։ 17:25 25/02/2020