Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Տավուշի մարզում

ՀՀ ոստիկանությունը հայտնում   է , որ օգոստոսի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Նոյեմբերյան-Իջևան ճանապարհի 43-րդ կմ-ին «Դայվո Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշներին. երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 11-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 122-րդ կմ-ին «Ակուռա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Իջևանի Արցախյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2114» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

Հրապարակվել է։ 12:00 12/08/2019