Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Տավուշի մարզում


Մարտի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Կողբ գյուղում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***
Մարտի 13-ին, ժամը 09.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Ենոքավան գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է ծառին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 14-ին, ժամը 16.30-ին, Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107-ի» 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

 

Հրապարակվել է։ 15:47 16/03/2020