Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ճանապարհատրանսպորտային պատահարներից վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 18-ին, ժամը 10.45-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան-Իջևան ճանապարհի 43-րդ կմ-ին բախվել է «Սկանիա» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին. «Օպել Զաֆիրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***


Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ներքին Կարմիրաղբյուր-Տավուշ ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 20-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «Յամահա FZS 1000» մակնիշի մոտոցիկլետը Դիլիջանի քաղաքային ավտոկայանի մոտ բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հրապարակվել է։ 13:34 21/10/2019