Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՃՏՊ Հաղարծին- Թեղուտ ավտոճանապարհին․ 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց(լրացված)


Օգոստոսի 18-ին, ժամը 12:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղից դեպի Թեղուտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան գլորվել է մոտակա ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ-ին «Mercedes C 200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհաննես Ե., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել և բռնկվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 14:11-ինՄինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ Դավիթ Բ.-ը (ծնված 1989 թ.) և Հովհաննես Կ.-ը (ծնված 1989 թ.), հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ:


Հրապարակվել է։ 12:26 18/08/2019