+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ կան տուժածներ


Սեպտեմբերի 7-ին, ժամը 22:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզային փրկարարական վարչության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 2-րդ կմ-ին բախվել են «Infiniti» (վարորդ՝ Վահագն Մ) և «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Լազր Բ, ծնված 1978 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Աիդա Բ-ն (ծնված 1978 թ.) և Լիլի Բ-ն (ծնված 2015 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Իջևանի ԲԿ:

Փրկարարները «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Նինա Ղ-ին (ծնված 1953 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 00:30-ին Իջևանի ԲԿ է դիմել «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տիգրան Մ-ն (ծնված 1993 թ): Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հրապարակվել է։ 09:58 08/09/2020