Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին, տուժածի վիճակը ծանր է(տեսանյութ)

Հոկտեմբերի 7-ին, ժամը 16:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: 

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևորին (Գարիկ Ե., ծնված 1967 թ.), ով հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Հրապարակվել է։ 09:15 08/10/2019