Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՃՏՊ-ներ Տավուշի մարզում, կան վիրավորներ


ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ  օգոստոսի 31-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Բերդավան-Զորական ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Oգոստոսի 31-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 113-րդ կմ-իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 1-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վերջնամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Հրապարակվել է։ 14:32 02/09/2019