Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՃՏՊ-ներ, վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց


Սեպտեմբերի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 81-րդ կմ-ին «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա բախվել է կայանված «Շանսի» բեռնատարին. «Հունդաի Սոնատա» -ի 51-ամյա վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

 

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 86-րդ կմ-ին «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մետաղյա արգելապատնեշին. երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Հրապարակվել է։ 08:49 01/10/2019