+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՈՒԱԶ» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարահի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել դեպի ձորը:


Օգոստոսի 7-ին, ժամը 08։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գոմշավար կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 Պարզվել է, որ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Ա, ծնված 1967 թ.) դուրս է եկել ճանապարահի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել դեպի ձորը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

Հրապարակվել է։ 11:25 07/08/2020