Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարը. կան տուժածներ


Հունիսի 15-ին, ժամը 05:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ին «Honda Elisyon» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Զ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ջրատարը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի ուղևորներ Շ. (ծնված 1965 թ.) և Հ. (ծնված 1962 թ.) Վ.-ները, Է. (ծնված 2011 թ.) և Ե. (ծնված 1975 թ.) Դ.-ները քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

mes.am

Հրապարակվել է։ 12:02 17/06/2019