Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջան քաղաքի Ծատուրյան փողոցում այրվել է մոտ 2.5 տոննա անասնակեր

Փետրվարի 5-ին, ժամը 21:03-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գեղարվեստի ակադեմիային հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծատուրյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում այրվում է անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:04-ին, մարվել՝ 22:47-ին:

Այրվել է մոտ 2.5 տոննա անասնակեր:

Հրապարակվել է։ 06:53 06/02/2020