Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջան քաղաքում այրվել է 3000 քմ խոտածածկույթ

Հունվարի 25-ին, ժամը 20:02-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի շրջադարձի մոտակայքում հրդեհ է նկատվում: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կալինինի փողոցում այրվում է խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:23-ին, մարվել՝ 20:56-ին: Այրվել է խոտածածկույթ (3000 քմ):

 

Հրապարակվել է։ 14:27 26/01/2020