Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի 26-ամյա բնակչին աղջկա պատճառով սպանել է իր նախկին ընկերը(Տեսանյութ)


 

Հուլիսի 9-ին, Ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հակոբջանյան փողոցի տներից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել և մի քաղաքացի արնաշաղախ վիճակում ընկած է գետնին:  ահազանգ է  ստացվել է նաև Դիլիջանի բժշկական կենտրոնոսւ Դիլիջանի բժշկական կենտրոնի  բժիշկները նշված վայրից հիվանդանոց են տեղափոխել վիրավոր քաղաքացուն, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը, ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի Կամարինի 42 տան բնակիչ, 26-ամյա Գուրգեն Ղալեչյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակցության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայից բամզաթիվ հետքեր, ինչպես նաև բութ առարկայի հարվածի հետքեր:

Դեպքի վայրում ոտիկաններն ու քննիչները հայտնաբերել են փայտե մահակներ, դանակ և արնանման հետքեր:

Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնի պետ Վ. Գյոզալյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատողները, բաժնի պետ Սեւակ Բադիրյանի գլխավորությամբ, օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելով՝ բացահայտել են հանցագործությունը, ինքնախոստովականով բաժին է ներկայացել Դիլիջանի 27-ամյա բնակիչ, նա ձերբակալվել է։ Սպանողը եւ սպանվածը նախկին ընկերներ են, նրանց միջեւ վիճաբանության  եւ կռվի պատճառը աղջկա հետ կապված հարց է։ Սպանողը եւ սպանվողն ամուսնացած չեն։


Լուսանկարները՝ ՀՀ ոստիկանության ինտերնետային կայքից

Հրապարակվել է։ 11:07 10/07/2019