CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը


Ապրիլի 9-ին, ժամը 17:36-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին (Դիլիջանի 5-րդ ոլորան) «Nissan X-Trail» մակնիշի (վարորդ՝ Ս.Թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորը. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենան ձորից դուրս է բերվել հատուկ տեխնիկայի միջոցով:

Mes.am

Հրապարակվել է։ 19:34 10/04/2019