Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի ոլորաններում «Toyota»-ն 30 մ գլորվել է ձորը

\

Մայիսի 31-ին, ժամը 20:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 87-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ.Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:


mes.am

 

Հրապարակվել է։ 03:47 01/06/2019