Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի ոլորանում «ՎԱԶ-2107»-ը դուրս է եկել ճանապարհից եւ 40մ գլորվել ձորը, կա 2 վիրավոր(լուսանկարներ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 21:41-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջանի 3-րդ ոլորանում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Վ., ծնված 1965 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 40 մ) ձորը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը՝ Ամալյա Ս.-ն (ծնված 1964 թ.), տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Հրապարակվել է։ 09:53 02/09/2019