Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանում տրակտորը շրջվել է, տուժածը տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ

 

Օգոստոսի 29-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում գտնվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ, տրակտորը շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ Մհեր Մ.-ին (ծնված 1978 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: 

 

Հրապարակվել է։ 15:44 30/08/2019