Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

 

Մայիսի 12-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մայիսի 15-ին, ժամը 06.00-ի սահմաններում, 1957 թ. ծնված Էրսիկ Հակոբքոխվյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն։

Police.am

Հրապարակվել է։ 20:27 16/05/2019