Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Երևան-Իջևան ճանապարհին Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը


Հունիսի 26-ին, ժամը 20:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 106-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Դ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: 

Mes.am

 

Հրապարակվել է։ 06:17 27/06/2019