+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Երկու ավտովթար, 6 վիրավոր


ՀՀ ոստիկանությունը հայտն ում է, որ օգոստոսի 18-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևան- Սևան-Իջևան ճանապարհի 136-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 36-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***


Օգոստոսի 18-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, ընկել ձորը և մասամբ այրվել. 37-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Հրապարակվել է։ 07:46 20/08/2019