Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

forrights.am. Նոյեմբերյանի զորամասում զինվոր է կախվել


forrights.am-ը գրել է «Պաշտպանության նախարարության վարկածով՝ Նոյեմբերյանի N զորմասում զինվոր է «ինքնասպան» եղել՝ կախվելու միջոցով։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը armlur-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը և այլ մանրամասներ չի հաղորդել։

Forrights-ը փորձեց կապ հաստատել Արծրուն Հովհաննիսյանի հետ, սակայն նա այլևս անհասանելի էր։  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը forrights-ից տեղեկացավ դեպքի մասին։ Ավելի ուշ, Նաիրա Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեն չի հաստատում ինքնասպանության վարկածը և մանրամասնեց, որ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ»։

Նաիրա Հարությունյանը արձագանքել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին , գրելով« Տիկին Ալեքսանյան, ես ընդամենն հայտնել եմ, որ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ձեր լրագրողի պնդմանը, թե արդյոք հաստատում եմ ինքնասպանության վարկածը, ես նույն պատասխանն եմ տվել: Հետևաբար իմ պատասխանը համարել հերքում Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությանը, մեղմ ասած տեղին չէ»:

Հրապարակվել է։ 08:52 26/11/2019